Ռուսաստանի պատրիարք Կիրիլը հանրահայտ ինքնաձիգի հեղինակ Միխայիլ Կալաշնիկովի մեղքերին թողություն է տվել` ներելով նրան AK-47 ինքնաձիգը ստեղծելու համար։ Մահից կես տարի առաջ Կալաշնիկովը պատրիարքին մեղայական նամակ էր ուղարկել՝ իր ստեղծած ինքնաձիգի պատճառով սպանված մարդկանց համար:
Պատրիարքն իր նամակում ասել է, որ ռուս ուղղափառ եկեղեցին ընդունում է ինքնաձիգի մշակումը, քանի որ այն ստեղծվել է հայրենիքը պաշտպանելու համար։